«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խմբի ներկայացուցիչների մասնակցությամբ նկարահանվել է եվրատեսիլյան տեսաբացիկը: «Կառուցելով կամուրջներ» ընդհանուր գաղափարը կրող տեսաբացիկը ներկայացվելու է մեր մասնակիցների մրցութային ելույթից անմիջապես առաջ:
Ապրիլի 14, 15, 16-ին Երևանում երեք համերգով հանդես կգան աշխարհահռչակ դիրիժոր, հայ ժողովրդի մեծ բարեկամ Վլադիմիր Սպիվակովը և նրա ղեկավարած Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Համերգները նվիրված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։
Մեր տեղեկություններով`Թբիլիսիի պետական համալսարանը պատրաստվում է հրապարակելու ազգագրական ուսումնասիրություններ, որտեղ համշենահայերը ներկայացվելու են որպես իսլամացված վրացիներ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ պաշտոնական այցով ժամանել է Թեհրան։ Նրա դիմավորման պաշտոնական արարողությունը կայացել է Թեհրանի նախագահական պալատում, որտեղ նրան ողջունել է նախագահ Հասան Ռուհանին:
Ապրիլի 6-ին երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է երկարամյա պետական գործիչ Դավիթ Զադոյանը: Հոգեհանգիստը կկայանա ապրիլի 8-ին: Դավիթ Զադոյանը ծնվել է 1949 թ. Արարատ գյուղում:
1975 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը:
Ամերիկացի ֆիզիկոսներն իրենց աշխատանքում ցույց են տվել, որ Հոքինգ-Գրիբովի էֆեկտի պատճառով օբյեկտի գոլորշացման արդյունքում սև անցքը չի կորցնում տեղեկատվությունը, հաղորդում է ArXiv-ը:
Գյանջայի հատկապես ծանր հանցագործությունների գործերով դատարանում կայացել է դեկտեմբերի 26-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված Արսեն Բաղդասարյանի գործով նախապատրաստական նիստը:
Ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել է 4 անձ։
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...